Get it on GooglePlay
Ֆիլտրել:

Հին Օրերի երգը

Ֆիլմի հերոսները գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներ են, որոնք ամբողջ երկրի հետ կիսում են պատերազմի բերած դառնությունները եւ կորուստների ցավը:

Դիտել հիմա

Ժայռ-1944

Դեպքերը ծավալվում են դարասկզբին հայկական փոքրիկ գյուղում, որտեղ բախվում են մեծահարուստ Գրիգոր աղայի եւ դեմոկրատական հայացքների տեր Ալեքսանդրի տեսակետները: Վերջինս գյուղացիների իրավունքը պաշտպանելու իր դիրքերը չի զիջում: Անգամ Գրիգոր աղայի աղջկա հանդեպ ունեցած սերը չի կարող ստիպել Ալեքսանդրին հրաժարվել սեփական համոզմունքներից, որոնց համար նրան աքսոր է սպասվում:

Դիտել հիմա

Ճերմակ անուրջներ

Աղավնի պահող Հակոբը միջավայրում հարգված, ազնիվ ու արդարամիտ մարդ է, որի կյանքի մեծագույն ուրախությունն իր աղավնիներն են, սակայն հանուն դստեր երջանկության նա քանդում է աղավնատունը:  

Դիտել հիմա

Մորգանի Խնամին-1970

Սնանկացած երբեմնի մեծահարուստը, հեղափոխությունից հետո հայտնվելով Փարիզում, երազում է Մորգանի խնամին դառնալ:

Դիտել հիմա

Խնձորի այգին 1985 դիտել օնլայն

Արդեն հասակն առած Մարտին ապերը, սիրահարվելով, ամուսնանում է Արեւմտյան Հայաստանից գաղթած կնոջ հետ: Հոր ունեցվածքը ժառանգելու հավակնություն ունեցող աղջիկների պատճառով կինը մահանում է: Ցավի ու զայրույթի պահին հերոսը ոչնչացնում է ողբերգության առիթ դարձած իր միակ հարստությունը` խնձորի այգին: Դեպքերը կատարվում են XX–րդ դարի սկզբին:

Դիտել հիմա

Հույսի Խրճիթը -1971

Ֆիլմը աղքատ ձկնորսի դժբախտ սիրո մասին է:

Դիտել հիմա

Կյանքը հայելակի մեջ 1979 դիտել օնլայն

Նկարագրություն`Ֆիլմը նկարահանվել է Գ. Քեշիշյանի  պատմվածքի հիման վրա: Ֆիլմը տաքսու վարորդի մի օրվա մասին է, որը պատրաստ է կիսել իր ուղևորների հոգսերը:  

Դիտել հիմա

Քաոս -1973

Խոշոր նավթարդյունաբերող Մարկոս Ալիմյանը, մահանալով, իր ունեցվածքը կտակում է ավագ որդուն` Սմբատին: Երբեմնի ազնիվ եւ ազատ հայացքների տեր Սմբատը, հարստանալով, դավաճանում է ոչ միայն իր գաղափարներին, այլեւ սիրած կնոջը: Իսկ նրա եղբայրը` խաղամոլ եւ շվայտ կյանքով ապրող Միքայելը, սիրո ազդեցության տակ դարձի գալով, հասարակության համար պիտանի մարդ է դառնում: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Բաքվում 20-րդ դարի սկզբներին:  

Դիտել հիմա

Երջանկության արցունքները 1973 դիտել օնլայն

  Անվանումը`Երջանկության արցունքներըՕրիգինալ անվանումը` Երջանկության արցունքները/ Tears of happinessԱրտադրման թիվ` 1973Ժանր` Մելոդրամա, դրամաՏևողությունը` 01:43:43Որակը` լավՀնչողությունը` Օրիգինալ (հայերեն)Արտադրված է`ԱՄՆ, Mutual Film CorporationՌեժիսոր` Սարկի ՄուրադյանԴերերում` Մանուել (II), Սոսե Կոջյան, Ս. Սեփյան, Լևոն Երկաթ, Ջոն Կոզոյան  

Դիտել հիմա

Աստված, ինչի՞ համար-1989

Ֆիլմը Վրաստանում ապրող, նախկինում բռնադատված մի հայ մարդու եւ նրա վրացի հարեւանի բարեկամության ու հային չլքող վախի զգացողության մասին է:

Դիտել հիմա
 
 

Հեռուստատեսություն

Ամբողջ աշխարհի հեռուստատեսությունների դիտում ինտերնետի միջոցով

Օնլայն ֆիլմեր

Պարբերական ֆիլմերի թարմացում - ամեն օր ավելի ու ավելի նոր ֆիլմեր

Վեբ տեսախցիկներ

Վեբկամերաներ ամբողջ աշխարհում օնլայն իրական ժամանակում

Օնլայն ռադիո

Սիրված ռադիոկայաններ հարմարավետ եւ ժամանակակից տեսքով